Իրանի ժողովուրդը չպետք է վախենա COVID-19 կորոնավիրուսից, բայց միևնույն ժամանակ պետք է պահպանի բոլոր նախազգուշական միջոցները, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ծայրահեղ վախը, ծայրահեղ տագնապը, ծայրահեղ անհանգստությունը շատ ավելի վատ է, քան ինքնին կորոնավիրուսը, դրանք կարող են քայքայել մարդկանց կյանքը և զրկել այն հարմարավետությունից»,- ասված է նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Բայց միևնույն ժամանակ, մենք չպետք է թեթևամիտ լինենք, այսինքն ավելորդ տագնապ և անհանգստություն չպետք է լինի, բայց անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել»,- շեշտել է Ռոհանին: