Thursday, 18 06 2026
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան

Կենտրոնամերիկյան խորհրդարանի հանձնաժողովի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Կենտրոնամերիկյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միգրացիոն հարցերի հանձնաժողովի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ, ճանաչելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ծանրագույն ոճրագործությունը: Օրտեգայի հայտարարության տեքստը տարածել է Մեքսիկայում ՀՀ դեսպանությունը:

«105 տարի առաջ, այսօրվա նման մի օր աշխարհը սարսափով տեղեկացավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Կայսրության կողմից մոտ 1,5 միլիոն հայերի կոտորածների մասին: Ռազմական պարտությունների հետևանքով ցնցումներ ապրող կայսրության առաջնորդները միացան Գերմանիային՝ Անտանտի դաշինքին դիմակայելու համար այն ժամանակ, երբ կայսրության ռազմական ղեկավարության քարոզչությունը ներկայացնում էր կամ նպատակ էր հետապնդում ի ցույց դնել հայերին, որպես խառնակիչների կամ ռուսներին ծառայող հինգերորդ շարասյան: Արդյունքում տասնյակ հազարավոր հայեր սպանվեցին կամ քշվեցին Անատոլիայի շրջաններից Սիրիայի անապատներ, որտեղ սպանվեցին Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիայի պատմության ամենաարյունոտ էջերի ընթացքում, և ինչն առ այսօր վերջինս ժխտում է, հակառակ Միավորված Ազգերի 1948 թվականի Ցեղասպանության մասին Կոնվենցիայի երկրորդ հոդվածի դրույթների»,- նշել է Օրտեգան:

Հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ միանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետություններին, կազմակերպություններին ու անհատներին:

«Որպես Կենտրոնամերիկյան Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների և միգրացիոն հարցերի հանձնաժողովի նախագահ, միանում եմ ավելի քան 30 պետություններին, միջազգային կազմակերպություններին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, գիտնականներին, մտավորականներին, անհատներին, դատապարտելով Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ ցեղասպանության ոճիրը և մերժելով այս հանցագործության և պատմական ճշմարտության խեղաթյուրմանն ուղղված ժխտողականության ցանկացած փորձ»,- հայտնել է Դանիել Օրտեգան:

Կենտրոնամերիկյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միգրացիոն հարցերի հանձնաժողովի նախագահ Դանիել Օրտեգան նշել է, որ Օսմանյան կայսրության անկումը Թուրքիայում մեծացրել է քրիստոնեական առաջադեմ և պահանջատիրական համայնքների դեմ պոպուլիստական արշավը:

«Հայաստանն առաջին երկիրն էր, որ հռչակեց քրիստոնեությունը, որպես պետական կրոն, հռոմեական տիրապետության ժամանակներից ի վեր դիմակայելով իսլամի տարածմանն իրեն հարող տարածքներում, բացառությամբ ուղղափառ Վրաստանի: Օսմանյան կայսրության անկումը, պայմանավորված ռազմական շարունակական պարտություններով, մեծացրեց քրիստոնեական առաջադեմ և պահանջատիրական համայնքների դեմ պոպուլիստական արշավը: Թուրքական անարդար օրենքների և բարձր հարկերի դեմ հայ ազգաբնակչության բողոքների և ապստամբությունների հետևանքով թուրք մահմեդականների շրջանում հայերի հանդեպ անվստահությունը իդեալական իրավիճակ էր ստեղծել հայերին բնաջնջել ցանկացողների համար, որը և փորձ կատարվեց իրականացնել, բերելով վերը նշված արդյունքներին»,- նշել է Օրտեգան:

Կենտրոնամերիկյան խորհրդարանը ստեղծվել է 1991 թվականին, կենտրոնակայանը հանդիսանում է Գվատեմալայի մայրաքաղաք Գվատեմալան: Մաս է կազմում Կենտրոնամերիկյան պետությունների ինտեգրացիոն համակարգի: Միապալատ օրենսդիր մարմինը բաղկացած է անդամ-պետությունների (Գվատեմալա, Սալվադոր, Հոնդուրաս, Նիկարագուա, Պանամա, Դոմինիկյան Հանրապետություն) 120 պատվիրակներից: Խորհրդարանում դիտորդի կարգավիճակ ունեն Մեքսիկան, Պուերտո Ռիկոն, Մարոկկոն, Թայվանը և Վենեսուելան:

Պատրաստեց Նորայր Շողիկյանը

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում