Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային առաջնությունը կարող է վերսկսվել միայն օգոստոսին:
Այս մասին գրում է L’Equipe-ը: Ֆրանսիայի իշխանությունները չեն ցանկանում, որ կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում վերսկսվի առաջնությունը, եթե անգամ մայիսի 11-ին հանվեն անվտանգության հետ կապված սահմանափակումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիգա 1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է, թե թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի: Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս, օգոստոս ամիսներին, լավագույն դեպքում հունիսի երկրորդ կեսին: Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: