Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Խաղաքարտերը բացվում են. Նիկոլ Փաշինյանը անցնում է բաց գրոհի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ է արձագանքել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու հայտարարությանը, որում Գուրգեն Խաչատրյանը նշել էր, որ իշխանության բարձր մակարդակով դրված է իրենց պատկանող Յուքոմ ընկերությունը վերացնելու խնդիր և կայացված է Գուրգեն Խաչատրյանի և նրա եղբոր, նաև ընտանիքի մյուս անդամների հանդեպ հետապնդումների որոշում:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանի խոսքերին ու ելույթներին ի պատասխան՝ որ պետք է վերադարձվեն նախկին համակարգում յուրացված միլիոնները, տարբեր խողովակերով հայտնել են վերադարձնելու պատրաստակամություն: Դատելով խոսնակի արձագանքից, հնարավոր է եզրակացնել, որ իշխանությունն ու Խաչատրյանները չեն պայմանավորվում այսպես ասած վերադարձվելիքի չափի շուրջ: Չեն պայմանավորվում, կամ գուցե ավելի շուտ չեն կարողացել պայմանավորվել և իշխանությունն անցել է ավելի կոշտ քայլերի, թելադրելով այսպես ասած միակողմանի պայմաններ: Վարչապետի խոսնակը հայտարարել է, որ կառավարությունը թույլ կտա Յուքոմի՝ Խաչատրյաններին պատկանող բաժնեմասի օտարում, եթե այդ օտարումից ստացված փողը վերադարձվի պետությանը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի խոսնակը հիշատակում է, որ Յուքոմում՝ իր խոսքով կոռուպցիոն բաժնեմաս ունի նաև Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան: Այդպիսով, Գուրգեն Խաչատրյանի, իսկ հետո վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունները փաստորեն բացահայտում են հայկական բջջային խոշոր օպերատորի շուրջ վերջին օրերին ստեղծված վիճակի քաղաքական տողատակը: Այլ կերպ ասած, կողմերը սկսում են խաղալ բացված խաղաքարտերով:

Մնում է հասկանալ, խաղը Փաշինյան-Խաչատրյաններ-Մինասյան շրջանակն է ներառում, թե ավելի լայն, եթե նկատենք, որ Գագիկ Խաչատրյանին կաշառք տալու մեղադրանքով ԱԱԾ-ն կալանավորել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի գրուպ կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Դա նշանակո՞ւմ է, որ գործընթացը ներառում է նաև Ծառուկյանին: Ի դեպ, այդ ֆոնին հատկանշական է մեկ այլ տեղեկություն, որ օրերս հրապարակվել էր մամուլում, այն մասին, որ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա՝ կաշառքի մի գործով: Եվ, ի դեպ, մամուլում այդ տեղեկությունը հայտնվել էր այն համատեքստում, որ այդ հարցաքննությունը նաև առիթ է եղել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում