ԱՄՆ նախագահի վարչակազմը հերքել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ալեքս Ազարի հնարավոր պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրին հղումով:
«Առողջապահության նախարարությունը՝ նախարար Ազարի գլխավորությամբ, շարունակում է վերահսկել մի շարք կարևորագույն խնդիրներ … Աշխատակիցների վերաբերյալ ցանկացած շահարկում անպատասխանատու է և կառավարությանը շեղում է նոր տեսակի կորոնավիրուսային պանդեմիային համարժեք արձագանքից»,- հայտարարել է վարչակազմի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Politico պարբերականը հաղորդել էր, որ Սպիտակ տունը քննարկում է առողջապահության նախարարության ղեկավար Ալեքս Ազարի հնարավոր հրաժարականը: Վարչակազմն, իբր, դժգոհ է երկրում COVID-19-ի տարածման կանխարգելմանն ուղղված նախարարի ձեռնարկած միջոցներից:










































