Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Միասին աշխատենք Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար. Բուր-լը- Վալանսի քաղաքապետի ուղերձը

Միասին պետք է աշխատել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար և ձեռք ձեռքի պայքարել ժխտողների դեմ: Այս մասին նշում է Բուր-լը-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն:

«Չնայած այսօր կորոնավիրուսի պատճառով մեր կյանքում ստեղծված բարդ իրավիճակին և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակման արարողությանը ֆիզիկապես ներկա գտնվելու անհնարինությանը՝ 1915թ. թուրքական պետության զոհը դարձած 1.5 մլն հայերին հարգանքի տուրքը մատուցելն ինձ համար առանցքային նշանակություն ունի։ Նույնիսկ եթե այս ապրիլի 24-ին առողջապահական նկատառումներով մեկուսացման հետևանքով երթ կամ հավաք չի լինելու, ուզում եմ ձեզ ասել, որ ոչինչ չի խաթարում հանուն արդարության մեր պահանջներին, մենք չենք դադարի բոլորս միասին աշխատել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար և ձեռք ձեռքի պայքարելու ենք ժխտողների դեմ»,-նշել է քաղաքապետը:

Մարլեն Մուրիեն իր խոսքում հիշատակել է Սևրի պայմանագիրը, որի հարյուրամյակն է լրանում այս տարի՝ 2020 թ.-ին: Նրա խոսքով, այս տարին պետք է լինի պայքարի տարի, ամեն օրը՝ ապրիլի 24-ի հիշողության օր՝ ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի:

«Ինչպես ամեն տարի, ես ձեր կողքին եմ՝ հավատարիմ աջակիցը ձեր պայքարի և մեր ընդհանուր արժեքների։ Վերջապես, իմ մտքում է հայ ժողովուրդը Հայաստանում և Արցախում, որ նույնպես տուժում է կորոնավիրուսից։ Նույնիսկ եթե գիտեմ, որ մեր բարեկամները Հայաստանում և Արցախում ի սկզբանե լավ էին պատրաստվել վիրուսի կանխմանը՝ անմիջապես կանխարգելիչ միջոցների ներդրման, մեկուսացման, ամբողջ բնակչության համար մեծ քանակությամբ դիմակների պատվերների միջոցով, իմ ուղերձում, ինչպես որ անդադար ասում եմ իմ համաքաղաքացիներին, ուզում եմ նրանց հորդորել մնալ տանը և հատկապես հոգ տանել իրենց և իրենց հարազատների մասին»,-հավելել է նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն, այդ թվում Ֆրանսիան, որը ճանաչման և դատապարտման մի քանի որոշում ու բանաձև ունի: 2019թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում