ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կարծում է, որ Չինաստանի իշխանությունները պետք է պատասխան տան կորոնավիրուսային վարակի բռնկումները թաքցնելու համար: Այդ մասին նա ասել է Fox News-ի եթերում:
Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունների գործողությունների արդյունքում հսկայական թվով կյանքեր են կորել: Պոմպեոն նշել է, որ համաշխարհային և ԱՄՆ տնտեսությունները մեծ խնդիրներ ունեն համավարակի պատճառով: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ՉԺՀ-ի Կոմունիստական կուսակցության հետ (CPC) հետ հարաբերություններում թափանցիկության պակաս կա:
«Չինաստանն իր արածի համար պետք է պատասխան տա, գոնե Միացյալ Նահանգների առաջ», – ասաց Պոմպեոն:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարն ասել է, որ ինքը չգիտի, թե ինչ ձևով է դա արվելու:
Պոմպեոն նաև վստահություն է հայտնել, որ COVID-19- ի հետ կապված շատ այլ բաներ կան, որոնք ԱՄՆ-ում դեռ հայտնի չեն:










































