Thursday, 18 06 2026
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին

Միասին ենք մեր աղոթքներում՝ ցեղասպանության զոհերին հիշատակելով. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Անի Սխրեյեր-Պիերկը բացահայտել ցեղասպանության փաստի մասին ճշմարտությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ այս օրերին պետք է միասին լինել մտքերում, աղոթքներում՝ ցեղասպանության զոհերին հիշատակելով:

«Այսօր մենք հիշատակում ենք Օսմանյան կայսրությունում 105 տարի առաջ՝ 1915 թվականին, իրականացված Հայոց ցեղասպանությունը, այդ թվում նաև՝ Պոնտոսի հույների և արամեական քրիստոնյաների ցեղասպանությունը: Կրոնական, ռասսայական ատելությունից և դավադրության տեսություններից բորբոքված՝ թուրքական իշխանությունները բարկությունն ուղղեցին հայ ժողովրդին, և նախաձեռնվեց՝ ներկայիս Թուրքիայի տարածքի բնիկ հայ և այլ քրիստոնյա ազգաբնակչության ոչնչացման համակարգված պլանը: Դժբախտաբար, կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով, մենք չենք կարող միասին ոգեկոչել զոհերի հիշատակը Ալմելոյի հուշարձանի մոտ: Սակայն, մենք կարող ենք միասին լինել մեր մտքերում, աղոթքներում՝ ցեղասպանության զոհերին հիշատակելով: Հետևաբար, լիահույս եմ, որ հաջորդ տարի կրկին կհանդիպեմ ձեզ»,- նշեց Անի Սխրեյեր-Պիերկը:

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով, չնայած 1915թ. ցեղասպանությանը, գոյություն ունեն հայ ժողովուրդը, հայ քրիստոնեությունը և Հայաստան պետությունը: Սակայն պետք է զգոն մնալ, քանզի քրիստոնեական ժառանգությունը նախկին Օսմանյան Կայսրության տարածքում՝ Թուրքիայի Հանրապետությունում, ցավոք, դեռ վտանգված է: Տարածաշրջանի վերջին քրիստոնյաներն ու եկեղեցիները տակավին վտանգված են հակամարտությամբ, ազգայնամոլությամբ և ծայրահեղական իսլամիզմով:

«Եվրախորհրդարանում իմ պարտավորությունն է բացահայտել ցեղասպանության փաստի մասին ճշմարտությունը, ինչպես նաև՝ նպաստել փոխադարձ հաշտեցմանը և միջազգային համագործակցությանը, ընդսմին` Հայաստանի Հանրապետության և Եվրամիության հարաբերությունների էլ ավելի ջերմացմանն ու սերտացմանը: Մեր միասնականությունը և նվիրումը կմնա և կխորանա: Այդ ուղղությամբ՝ շարունակելու եմ ջանքեր գործադրել Բրյուսելում և Ստրասբուրգում»,-հավելեց Անի Սխրեյեր-Պիերկը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եվրախորհրդարանը 2015թ: ապրիլի 15-ին վերահաստատել է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում