Ֆեյսբուք սոցիալական ցանցում փաստաբանների մի խումբ ֆլեշ-մոբ է սկսել՝ ի պաշտպանություն դատավոր Ալեքսանդր Ազարյանի։ Նրանք իրենց էջի գլխավոր նկարի վրա գրառում են կատարում՝ «Ձեռքներդ հեռու դատավոր Ազարյանից»։ Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբաններ Կարապետ Բադալյանի և Արայիկ Պապյանի հետ: