Աշխարհի ամենահեղինակավոր լրագրողական կառույցներից մեկը` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նախօրեին հրապարակել է տարեկան զեկույցի տվյալներ համաձայն որի Աշխարհի 180 պետությունների շարքում մամուլի ազատության մակարդակով Հայաստանը 61-րդ տեղում է` Վրաստանի, Լեհաստանի և Խորվաթիայի հետ գրեթե նույն մակարդակի վրա: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:












































