Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համակարգող Դեբորա Բիրկսը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը սկսել է բարելավվել:
«Մենք տեսնում ենք բարելավումներ բոլոր հիմնական տարածքներում՝ Նյու Յորքում, Ռոդ-Այլենդում, Կոնեկտիկուտում: Դեթրոյթում նույնպես լավ է, նկատվում է COVID-19-ով վարակվածության նոր դեպքերի զգալի անկում: Նոր Օրլեանը գրեթե վերադառնում է նախնական մակարդակին…
Մենք տեսնում ենք բարելավումներ Չիկագոյում և Բոստոնում», – ասել է նա:









































