ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ երեկ արած հայտարարությանը:
Ռուբինյանին հարց են ուղղել՝ ի՞նչ է քննարկվում հիմա:«Ես կարծում եմ՝ երկու պնդումները՝ այն, ինչ Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքներ, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն, և Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ, լիովին պատասխանում են ձեր հարցին»,- ասել է նա:











































