Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են, որի նպատակն է ճգնաժամի հետևանքների մեղմումը:
Ինչպես նշեց նախագծի հեղինակ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել մելքումյանը, նախագիծը պարունակում է երկու հիմնական դրույթ. «Առաջինը հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի կրկնակի նվազեցումն է»:
«Առաջարկում եմ որոշ ժամանակ տույժերն ընդհանրապես չհաշվարկել»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը` հավելելով, որ ինքը զարգացնում է նախագիծը:
Նա համեմատություն կատարեց առևտրային բանկերի հետ և նշեց. «Ինչպես է, որ մեր կառավարությունը նվազեցնում է, բայց ցանկություն ունի հաշվարկել տույժերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































