Monday, 13 05 2024
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները

Ժամանակն է պատասխանել հարցին

Հայաստանը պատրաստվում է հերթական համահայկական խաղերին, որի կազմկոմիտեի ղեկավար, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն օրերս հպարտ-հպարտ ներկայացնում էր խաղերի աշխարհագրությունը, թե այսքան քաղաքի այսքան հայ մարզիկ է գալու Հայաստան:

Համահայկական նման միջոցառումների պարագայում ամեն անգամ առաջանում է այն հարցը, թե ի վերջո ինչ են տալիս այդ միջոցառումները Հայաստանին, ևս մի քանի հազար զբոսաշրջիկից բացի:

Զբոսաշրջիկներն իհարկե լավ բան են, բայց սփյուռքի ներուժն է ափսոս: Ափսոս է նախ այն պատճառով, որ Հայաստանն անկախության քսան տարիների ընթացքում ըստ էության այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել դրա «օգտագործման» հարցում, և նաև այն պատճառով, որ այդ ամենով հանդերձ, կողմնորոշվելու առաքելությունն էլ դրեց ոչ թե նոր մտածողության, կրեատիվ աշխարհընկալումների տեր անձանց, այլ նախկին կոմսոմոլ հրանուշհակոբյանների ուսերին: Մինչդեռ այս ընթացքում մենք ականատես եղանք Սփյուռք-Հայաստան հարաբերության բավական հետաքրքրական տրանսֆորմացիայի, երբ արևմտյան սփյուռքը, որ անկախության առաջին տարիներին բավական խանդավառ կերպով գալիս էր Հայաստանի հետ կապ հաստատելու, կամաց-կամաց սկսեց հետ քաշվել և ի վերջո, ինչպես արձանագրվեց վերջին մի քանի տարիներին, իր տեղը գրեթե լիովին զիջեց այսպես ասած ռուսաստանյան սփյուռքին:

Այս աշխարհագրական պարզ բեկման տակ իրականում արժեքային բավական բարդ մի բեկում էր, որը կարելի է նույնիսկ ճակատագրական բեկում համարել: Իրականում ի՞նչ է նշանակում արևմտյան սփյուռք, և ի՞նչ է նշանակում ռուսաստանյան սփյուռք:

Արևմտյան սփյուռքը դա արևմտյան արժեքներն են՝ իրավունք, ժողովրդավարություն, ազատություն, օրենք: Ռուսաստանյան սփյուռքը դա ռուսաստանյան արժեքներն են՝ հովանավորչություն, կենտրոնացված իշխանություն և դրա հետ կոռուպցիոն մեխանիզմներով լեզու գտնելու, հարմարվելու առանձնահատկություն, շնորք, օրենքը շրջանցելու հմտություն և հնարամտություն, և այլն, և այլն: Այսինքն այն, ինչը կործանման հասցրեց խորհրդային պետությանը և ինչը ներկայումս գրեթե կործանման է հասցրել Ռուսաստանի Դաշնությանը: Այսինքն պարզ է, որ այդ առումով բեկումը Հայաստանի համար բավական լուրջ է, բավական մեծ է, և դրանում համոզվելու համար մենք կարող ենք ուղղակի համեմատել արևմտյան սփյուռքի ներդրած բիզնես մշակույթը Հայաստանում, և ռուսաստանյան մեծահարուստների ներդրած բիզնես մշակույթը: Այլ կերպ ասած, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունն արդիական արժեքներից բեկվել է դեպի խորհրդա-ռուսական դեգրադացված արժեհամակարգ, որն իր լիմիտը սպառել է վաղուց, բայց դեռ շարունակում է հոգևարքը, հոգևարքի մեջ պահելով նաև այն երկրներին, որտեղ հաստատվել է այդ համակարգը: Ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում Հայաստանի առջև բավական լուրջ ու խորքային մի խնդիր է՝ այդ հարաբերությունը պահում ենք խորհրդա-ռուսական դեգրադացված արժեհամակարգի՞, թե՞ արդիական աշխարհի զարգացման ծիրում:

Ժամանակն է թերևս պատասխան գտնել այդ արմատական հարցին, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության քաղաքակրթական հենքը գտնելու համար: Ի վերջո դա կօգնի կողմնորոշվել նաև սփյուռքին, ու նաև կօգնի առողջացնել հենց ռուսաստանյան սփյուռքի մասնակցությունը Հայաստանի պետական կյանքի արդիականացման անհրաժեշտ գործին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում