Wednesday, 01 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ

Ախալքալաքում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. Սամցխե Ջավախքում կորոնավիրուսով 30-ամյա հիվանդը վրացի է

Վրաստանի Սամցխե Ջավախքի շրջանում ապրիլի 19-ին կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն է գրանցվել: Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը գրանցվել է Բորջոմի շրջանում, Ախալդաբա գյուղի 30-ամյա բնակիչ է վարակվել:

«Իր ընտանիքի բոլոր անդամները մեկուսացված են, ում հետ շփվել է, բոլորի հետ համապատասխան աշխատանք է տարվում: Ես այդտեղ վտանգ չեմ տեսնում: Ուրախալի լուր էլ կա, որ ում հետ ինքը շփվել է, նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նրանց բոլորին թեստ են արել, և բացասական արդյունք է եղել»,- ասաց Մկոյանը:

Նա տեղեկացրեց, որ վարակված տղամարդը վրացի է, մաքսատան աշխատող է, աշխատում է Թբիլիսիում, այնտեղից է եկել: Մենակ իր մոտ է հաստատվել վիրուսը, մնացած ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել:

Հենզել Մկոյանը հավելեց, որ Ախալքալաքի հիվանդանոցները, բժիշկները շատ բարձր մակարդակով պատրաստ են. «Բայց այս պահին մեզ մոտ խուճապի առիթ չկա: Արդեն 4-րդ օրն է, որ ամբողջ Վրաստանի տարածքում երթևեկությունն արգելված է: Փողոցում մարդիկ կամ հեծանիվով են, կամ ոտքով: Վաղը մեզ մոտ խորհրդարանի նիստ է, որի ժամանակ ուզում են կարանտինի ժամկետը երկարացնել մինչև մայիսի 10-ը: Նաև խոսակցություն կա, որ երթևեկության մասով էլ սահմանափակումները երկարացվեն»:

Նշենք, որ Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հայտարարել է, որ վարակված տղամարդը շփում է ունեցել 8 մարդու, այդ թվում՝ քրոջ հետ, որն անցել է կորոնավիրուսի թեստը, պատասխանը բացասական է եղել:

Պատգամավորը հավաստիացրեց, որ Ջավախքի հիվանդանոցներում թեստերի պակաս չկա, ավելին՝ չկա նաև շնչառական սարքերի խնդիր: «Կան մարդիկ, որոնք անգամ եթե մի փոքր տաքություն են ունեցել, հանձնում են թեստեր»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ քաղաքացիները ենթարկվում են սահմանափակումներին, ունեն պատասխանատվության բարձր մակարդակ. «Վրաստանը կարծես դարձել է Գերմանիա, ես զարմացած եմ։ Ես չգիտեի, որ մեր քաղաքացիներն այսքան ճշտապահ են, մեծ պատասխանատվություն ունեն, ամեն երեկո 21։00-ից հետո քաղաքացիները դուրս չեն գալիս տնից, երթևեկությունը կանգնած է, և հանրությունը չի դժգոհում, քանի որ գիտի՝ կառավարությունն այս ամենն անում է հանրության առողջության համար»։

Պատգամավորը նշեց, որ Ջավախքում որևէ դեպք չի գրանցվել, Ջավախքը շարունակում է համարվել կանաչ գոտի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում