«ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Քուրեյշին ներկայում գտնվում է Իրաքում՝ հայտնում է իրաքյան «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրը:
Հաստատված ապացույցներ կան, որ ալ-Քուրեյշին գտնվում է Իրաքում՝ հայտնում են լրատվամիջոցները: Ընդ որում միայն ԴԱԻՇ ղեկավարության նեղ շրջանակը գիտի, թե ինչ տեսք ունի նա:
Ըստ հեռուստաալիքի՝ իրաքցի և ամերիկացի փորձագետները աշխատում են փետրվար ամսից ի վեր ՝ «ԴԱԻՇ»-ի առաջնորդին հայտնաբերելու համար, որը ղեկավարում էր այդ կազմակերպությունը Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից հետո: Իր հերթին, Իրաքի անվտանգության գործակալությունները հատուկ գործողություններ են իրականացնում ահաբեկիչների բազաները և ապաստարանները հայտնաբերելու համար: