Monday, 13 05 2024
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է

«Ելցինի օրոք վերաբերմունքն այլ էր». Ռուսաստանից Արայիկ Հարությունյանին շնորհավորել է միայն Զատուլինը

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված շնորհավորանքների աշխարհագրությունը շատ խոսուն է։ Հարությունյանին շնորհավորել են բնականաբար չճանաչված երկրների ղեկավարները, տարբեր երկրների հայ համայնքները, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ղեկավարները։ Բացի այդ՝ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորներ, պատգամավորներ Գերմանիայի Բունդեսթագից, Գերմանիայի Երկրամասային խորհրդարանի ներկայացուցիչներ։ Ա. Հարությունյանին շնորհավորողների ցանկում են նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը, Ջեքի Սփայերը և Գուս Բիլիրակիսը։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՌԴ Պետդումայից Հարությունյանին ուղղված շնորհավորանք չկա։ Առանձին դեպք է Կոնսանտին Զատուլինի շնորհավորանքը, որը նաև ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենն է և ակտիվորեն հետևում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման զարգացումներին: «Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցելու համար: Ինչպես գիտեք, մենք անտարբեր չենք Ձեր ժողովրդի և Ձեր Հանրապետության ճակատագրի նկատմամբ: Հավատացած եմ, որ Նախագահի պաշտոնում Դուք ավելի կհամախմբեք հասարակությանը ու կամրապնդեք պետականությունը, կապահովեք երկրի խաղաղ ու բնականոն զարգացումը և հաջողությամբ առաջ կտանեք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Թույլ տվեք մաղթել Ձեզ հաջողություն և առողջություն: Հատկապես մեր օրերում երկուսն էլ արդիական են»,- գրել է ՌԴ Պետդումայի պատգամավորը։

Արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ շնորհավորանքների աշխարհագրությունը ցույց է տալիս այդ երկրների և միջկառավարական ինստիտուտների բնույթը: «Եվրախորհրդարանի պատգամավորներն ու ԱՄՆ կոնգրեսականներն իրենց շնորհավորանքներն ուղարկում են ելնելով իրենց սկզբունքներից ու աշխարհընկալումներից՝ որպես ազատ, դեմոկրատական երկրներ և կազմակերպություններ։ Իսկ այն, որ Ռուսաստանից առ այս պահը միայն մեկ շնորհավորանք է ստացվել, դա ևս մեկ անգամ հաստատում է միջազգային հանրության այն համոզմունքը, որ Ռուսաստանը տոտալիտար երկիր է, և ՌԴ իսթեբլիշմենթի շատ ներկայացուցիչներ, ովքեր մեր երկրի նկատմամբ համակրանք ունեն, չեն կարող իրենց վերաբերմունքը բացահայտ կերպով հայտնել։ Դա կարող է իրենց կարիերայի վերջաբանը լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև հավելեց՝ շատ է ցավում, որ Հայաստանի «ռազմավարական գործընկերն» այդքան փոքրոգի է՝ մարդկային բոլոր չափորոշիչների սանդղակով։ Կարեն Օհանջանյանը նաև ուշագրավ հիշեցում-ակնարկ արեց. «Նախորդ հարյուրամյակի 90-ականների սկզբում, երբ Արցախում ընտրություններ էին անցկացվում, Ռուսաստանի Դաշնության տասնյակ խորհրդարանականներ շնորհավորել են մեր նորընտիր իշխանություններին։ Դա եղել է մեծն Ելցինի օրոք։ Իսկ այժմ Ռուսաստանում այլ ժամանակներ են։ Նրանք ոչ միայն վախենում են իրենց վերաբերմունքը հայտնել աշխարհում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության վերաբերյալ, որը կարող է հակասել նախագահի կարծիքին, այլ նաև վախենում են բարձրաձայնել այն մասին, թե ինչ է կատարվում իրենց երկրում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում