Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգության հետևանքով մահացել է 17 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Այս մասին հայտնում է CBC-ին:
Հրաձիգը սպանվել է: Ոստիկանության տվյալներով, նա կրել է ոստիկանական համազգեստ և տեղաշարժվել է ավտոմեքենայով, որը նման է եղել ոստիկանականի։
Հարձակումը սկսվել է շաբաթ օրը Պորտապիկ առափնյա քաղաքում, երբ ոստիկանությունը տներից մեկում կրակոցների մասին հաղորդում է ստացել:
Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչության հետ և շարունակում են ուսումնասիրել կասկածյալի դրդապատճառները:









































