Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների՝ Թուրքիայում կրոնական ազատությունների վերաբերյալ 306 բանաձևի քննարկումը։
Հիշեցնենք, որ բանաձևով Թուրքիայից պահանջվում է ազգային և կրոնական փոքրամասնություններին իրենց իրավունքներից ազատորեն օգտվելու հնարավորություն ընձեռել: Բանաձևում սպասվելիք առաջարկները ներառելու դեպքում քրիստոնյա փոքրամասնություններին (այդ թվում` հայերին) պատկանող եկեղեցիների և եկեղեցական կալվածքների վերադարձ նույնպես ենթադրվում է: