Sunday, 21 06 2026
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր

Փաշինյանի երկընտրանքը․ որոշումը չի կայացվել

Եթե համակեցության նոր կանոններ որդեգրենք և զգոնություն դրսևորենք, մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքին, եթե՝ ոչ, վարակի նոր թափը կհանգեցնի հումանիտար աղետի։ Եթե կարճ ձևակերպենք, սա էր Նիկոլ Փաշինյանի երեկվա տեսաուղերձի հիմնական ասելիքը։

https://www.youtube.com/watch?v=Tgu3pDcOnkE&feature=emb_logo

Փաշինյանի երկեվա ելույթը, որը կազմակերված էր հետևի ֆոնի, մեղմ ասած, անհաջող ընտրությամբ, պայմանականորեն բաղկացած էր երեք մասից՝ վիճակագրություն, երկընտրանքի նկարագրություն և իշխանության տեսլականի մատուցում։

«Մեր առողջապահական և պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի», «այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ապահովվել է Հայաստանի հազարավոր քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչը իրականացվել է ինչպես պետական բյուջեի միջոցների, այնպես էլ՝ հայաստանյան եւ սփյուռքահայ կազմակերպությունների ու բարերարների աջակցությամբ։

Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ՝ օրհասական և ճգնաժամային պահերին», «կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան կարեւոր առանձնահատկություններից է նաեւ այն, որ մեր երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երևույթը, մի բան, որ ցավոք արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում»․ ահա՝ այս արտահայտություններով Նիկոլ Փաշինյանը փաստացի ուզում էր ցույց տալ, որ Հայաստանի կառավարությունը տիտանական աշխատանք է կատարել, իրականացվել է արդյունավետ աշխատանք։ Վարչապետի բերած փաստարկների հետ կարելի է  համաձայնել, կարող ենք նաև դրանց հակադրվել՝ չկա, չի կարող լինել միանշանակ գնահատական։

Սակայն Հայաստանում ստեղծված համաճարակային պատկերը որևէ կերպ գոհացուցիչ համարել չի կարելի, մանավանդ, որ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ չի կարողանում համոզված պնդել, որ համավարակի պիկը հաղթահարված է։ Այս իրավիճակում կառավարության առջև, բնակնաբար, ծառացել է բարդ մի երկընտրանք՝ ինչպես ապահովել հասարակության առողջությունը, անվտանգությունը, մյուս կողմից՝ տնտեսությունը գոնե մասամբ «բացել»՝ սոցիալական ցնցումներից խուսափելու համար։ Այս երկընտրանքն ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Օրինակ՝ այս օրերին Հայաստանում, ֆորմալ առումով,  արտակարգ դրության ռեժիմը պահպանվել է, սակայն իրական կյանքում սոցիալական տարածության, կանախարգելիչ միջոցառումների մասին կարելի է խոսել մեծ վերապահումով։

Ըստ ամենայնի՝ կառավարությունը մտադիր է գոնե մասնակիորեն «բացել» տնտեսությունը, սակայն տակավին չի կարողանում դուրս գալ երկընտրանքի փակուղուց։ Այս իրավիճակը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, ինչի վկայությունն են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, մյուսների իրարամերժ հայտարարությունները։

«Ապրել կորոնավիրուսին զուգահեռ»․ սա է Նիկոլ Փաշինյանի բանաձևը, որը սկզբունքորեն ընդունելի է, սակայն մենք երեկ չլսեցինք դրա մեխանիզմները, կոնկրետ գործիքակազմը։

«Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում: Բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները:  Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաև իրենց՝ ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար և կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար»,- երեկ ասել է Նիկոլ Փաշինյանը, սակայն մի փոքր ավելի ուշ չի բացառել «հումանիտար աղետի» հնարավորությունը, եթե քաղաքացին, բիզնեսը չգիտակցեն իրենց սոցիալական պատասխանատվությունը։

Նման հակասականության համատեքստում դժվար է հասկանալ, թե ինչ որոշում է կայացրել կառավարությունը։

Արդյո՞ք Փաշինյանի թիմը համարում է, որ կորոնավիրուսի պիկը հետևում է ու անհրաժեշտ է վերացնել կարանտինային ռեժիմը, թե՞ տնտեսությունը «բացելու» որոշում է կայացվել՝ առանց ռիսկերը գնահատելու, ընդամենը մարդկանց սոցիալական դժգոհությունները մեղմելու նպատակով։ Այս հարցերի պատասխանը երեկվա հեռուստաուղերձը չտվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում