Չինաստանում խոշոր ձեռնարկությունները նոր տեսակի կորոնավիրուսների տարածման դեմ պայքարի սահմանափակումներից հետո լիովին վերադարձել են աշխատանքի՝ ուրբաթ տեղեկացրել է ՉԺՀ պետական վիճակագրական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Շենյունը:
«Այնուամենայնիվ, քանի որ արտաքին շուկաներում իրավիճակը գնալով բարդանում է, և ներքին սպառումը թուլացել է, ձեռնարկությունները բախվում են այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են անբավարար պահանջարկը և պատվերի քանակի անկումը», – տեղեկացրել է վիճակագրության ներկայացուցիչը: