Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր Կառավարությունում հայտարարված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ԱԻՆ-ի բոլոր այն աշխատակիցները որոնց աշխատանքը հեռավար չի կատարվում և նրանք գնում են աշխատանքի, օրվա ընթացքում 3 անգամ ջերմաչափվում են.«Անցնում են բուժզննում, մենք ունենք նաև հերթապահ բժիշկ, նույն աշխատանքը կատարվում է նաև մարզային վարչություններում»:
Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց ԱԻՆ-ն այն աշխատակիցներին.«Նախարարի հրամանով բոլոր այն աշխատակիցները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերել են նախաձեռնողականություն, կատարել են իրենց գործառույթներից ավելի շատ, ովքեր երբեմն ծառայել են առանց հանգստի, պարգևատրվում են անխտիր: Մենք արդեն ունենք պարգևատրվածներ, առաջիկայում ևս կունենանք»:










































