Նախօրեին տեղի է ունեցել 2019 թվականի World Press Photo մրցանակաբաշխությունը: «Տարվա լուսանկար» անվանակարգում հաղթել է France Press գործակալության աշխատակից ճապոնացի Յասուեսի Տիբայի լուսանկարը:
Լուսանկարում պատկերված է Սուդանի բողոքի ցույցը ընդդեմ կառավարության, որը իշխանության է եկել ռազմական հեղաշրջման արդյունքում: Այն արվել է 2019 թվականի հունիսին: Լուսանկարում մի երիտասարդ բանաստեղծություն է կարդում, իսկ մյուսները լուսավորում էին նրան բջջային հեռախոսներով:






































