Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի միջև համաձայնագրի վավերացման հարցը:
Ինչպես հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը համաձայնագրով Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման համար:
«Ունենք մարզային ճանապարհներ, որտեղ անհնար է մեքենայով գնալ, և երբեմն ուղղաթիռով է պետք այնտեղ հասնել»,- ի պատասխան Սյունիքի մարզի ճանապարհներին առնչվող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցի նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































