Թուրքիայում վերջին մեկ ամսում սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու» համար ձերբակալվել է 303 մարդ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
«Վերջին 31 օրում սոցցանցերում ուսումնասիրվել է 5․603 հաշիվ, որոնցում անհիմն և սադրիչ գրառումներ են կատարվել։ Հայտնաբերվել է 765 օգտատեր, որոնցից 303֊ը ձերբակալվել են», – ասվում է նախարարության գրառման մեջ: