Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի միջև համաձայնագրի վավերացման հարցը:
Ինչպես հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը համաձայնագրով Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման համար. «Նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում»:
Նրա խոսքով` 4 ճանապարհների համար արդեն հայտարարված են մրցույթներ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































