Հունվարից մարտ ամիսներին Չինաստանի ՀՆԱ-ն նվազել է 6,8% -ով՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի վիճակագրության պետական գերատեսչությանը:
Այսպիսով, երկրի ՀՆԱ-ն 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է մոտ 2,92 տրիլիոն դոլար:
Այս ժամանակահատվածում սպասարկման ոլորտը նվազել է 5.2%-ով և կազմել 1,73 տրիլիոն դոլար, արդյունաբերությունը`9,6% -ով և կազմել է 1,04 տրիլիոն դոլար, գյուղատնտեսական հատվածը` 3.2% -ով և կազմել է 142.82 մլրդ դոլար:








































