Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանի նախագահի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնին առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
«Այս ընտրությունը շատ կարևոր է ֆինանսական կայունության շարունակական ապահովման համար, և տվյալ ինստիտուտում աշխատանքի փորձը պետք է դիտենք ոչ թե որպես թերություն, այլ որպես առավելություն»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Նրա խոսքով` կամայական գործի մեջ կարևոր է գիտելիքը. «Ըստ այդմ` կամայական թեկնածուի համար կարևոր է գիտելիքը: Ճգնաժամերը մեզ տալիս են գիտելիք, և կորոնավիրուսի պայմաններում հատկապես Հայաստանում ֆինանսական կայունության որևէ խնդիր չկա: Բոլոր ԶԼՄ-ներում հայտնի և անհայտ էքսպերտները թող բացեն փետրվար-2020, թվերը նայեն, հետո համեմատեն և ստատուսները գրեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































