ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ Ռուսաստանում միաժամանակ յոթ կենտրոններ են զբաղվում։ Այս մասին նա հաղորդել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։ Նա վստահեցրել է, որ պատվաստանյութերի վրա աշխատանքները ամբողջ թափով են ընթանում։ «Սա կանխարգելման միակ մեթոդն է, որը կարող է իրոք 100% աշխատել»,- հավելել է նա։
Առաջին արդյունքները, նրա խոսքերով, արդեն կան։ Մոտ ժամանակներս ակնկալվում է կլինիկական փորձարկումների մեկնարկը։
Ներկայումս Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվը 21 հազար է կազմում, առողջացել է 1600 մարդ, մահացել են 170-ը։









































