Վրաստանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի իր էջում հաղորդել է, որ Վրաստանի կառավարությունն արդեն գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ստեղծված պաշտոնական կայքի հայերեն տարբերակը։
«Վրաստանում կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող միջոցառումների վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությանը արդեն կարող եք ծանոթանալ հայերենով», նշված է հաղորդագրությունում։