Wednesday, 01 07 2026
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել

Ակնհայտ է՝ Արցախում տեղի է ունեցել համակարգի վերարտադրություն. պաշտոնական Երևանի հետ կա փոխզիջում

Արցախի Հանրապետությունում այսօր կայացավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Արդյունքները դեռևս ամփոփված չեն, բայց կանխատեսելի են: Ավելի էական է ընտրության անցկացման փաստը և Արցախի բնականոն կյանքը քաղաքական ցնցումներից հեռու պահելու հանգամանքը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը և պատմաբան Դավիթ Թինոյանը:

Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ Արցախում ընտրությունները բարդ պայմաններում են անցկացվում՝ հաշվի առնելով ներքաղաքական կոնյուկտուրայի առանձնահատկությունը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման հանգամանքը: «Խորհրդարանը փաստացի ձևավորված էր, և պետք էր իշխանության լիարժեք ձևավորում: Կարծում եմ՝ ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը օրվա հրամյական էր և դրանից խուսափել հնարավոր չէր»,- նշեց պատգամավորը:

Հակոբ Բադալյանի և Դավիթ Թինոյանի դիտարկմաբ՝ արցախյան ընտրությունների երկրորդ փուլին ցածր մասնակցությունը կանխատեսելի էր: «Իհարկե չմասնակցելու վերաբերյալ Մասիս Մայիլյանի կոչը ունեցավ իր ազդեցությունը և նրա ընտրազանգվածը չմասնակցեց ընտրություներին,- նշեց Հակոբ Բադալյանը:- Անկախ այդ կոչից, պանդեմիային զուգահեռ «ինֆոդեմիան», անշուշտ, իր ազդեցությունը թողեց նաև արցախցիների վարքագծի վրա, մանավանդ որ արդեն եղավ հայտարարություն այն մասին, որ Արցախում էլ կան կորոնավիրուսով վարակվածներ»:

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Արցախում տեղի է ունեցել համակարգի վերարտադրություն՝ այլ դասավորությամբ. «Իմ գնահատմամբ՝ սա պաշտոնական Երևանի հետ որոշակի փոխզիջման արդյունք է… Արցախում հիմա կա հեռահար խնդիր՝ ձևավորել, այսպես ասած, արտահամակարգային ընդդիմություն, Մասիս Մայիլյանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նշելով, որ իր թիմը չի հրաժարվի նոր Արցախի տեսլականից: Այս ճանապարհով Արցախում պետք է փոխել ուժերի հարաբերակցությունը և Արցախը բերել քաղաքական նոր վիճակի»:

«Վիտալի Բալասանյանը քաղաքական ակտիվություն էր ցուցաբերում, բայց արցախցիների 90 տոկոսը, եթե չասենք հակակրանք ունի նրա նկատմամբ, ապա գոնե համակրանք չունի, որովհետև նա ասոցացվում է ՀՀ նախկին իշխանությունների հետ, և այս հանգամանքը ձեռնտու էր Արայիկ Հարությունյանի համար. Բալասանյանի կերպարը օժանդակեց Արայիկ Հարությունյանի ձայների ավելացմանը»,- նշեց Դավիթ Թինոյանը: Պատմաբանը նաև հավելեց, որ արցախյան ընտրությունները որոշակիորեն այլընտրանքային էին, բայց այն թեկնածուները, որոնք որոշակի թելերով կապված չէին նախկին իշխանությունների հետ, ընտրվելու շանս չունեին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում