Չեռնոբիլի ատոմակայանի արգելափակված գոտու հարևանությամբ բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին գրել է Ուկրաինայի էկոլոգիական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Ֆիրսովը իր ֆեյսբուքյան էջում:
Ըստ նր ՝ դրան շատ է նպատսել անձրև, որը սկսվել է հրդեհը բռնկվելուց 11 օր անց:
«Ճառագայթման ֆոնի մակարդակը մշտապես չափվում է, բայց մեր ունեցած տվյալներն ընդհանուր առմամբ նորմալ են», – գրել է Ֆիրսովը:
Անտառային հրդեհները սկսվել են ապրիլի 4-ից և տարածվել երեք անտառների տարածքում: Իրավապահ մարմինները պարզել են հրկիզման մեջ կասկածվող անձին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել:










































