Այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցի` օրինագծի հեղինակ Միքայել Մելքումյանը ասաց. «Նպաստներ ստանալիս դիմումներ գրելու վարչարարությունը դուրս է գալիս»:
«Մենք առաջարկում էինք բոլորին` քաղաքաբնակ, թե գյուղաբնակ, մինչև երեխայի 1 տարեկան դառնալը, տալ 26.500 դրամ, բայց կառավարությունը նախատեսել է միայն գյուղաբնակների համար: Բայց քննարկել ենք, որ ինչ-որ ժամանակ հետո ներառենք նաև քաղաքաբնակներին»,- մանրամասնեց Միքայել Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































