Մենք կգործենք իրավիճակին և զարգացումներին համապատասխան: Բոլոր պարտադիր պայմանները պահպանված են, կուտակումներ չկան: Այս մասին այսօր Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չէ, դա Սահմանադրության պահանջ է, և երկրի ղեկավարը տվյալ դեպքում իրավասու չէ հետաձգել ընտրությունները և կիրառել ռեժիմ՝ բացի նրանից, որը հիմա է կիրառված»,- ասաց նա:






































