Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Ներքին թշնամու» ազդեցության վտանգներն արդեն նշմարվում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սոցիոլոգ,  ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը:

– Տիկին Բարսեղյան, ներքին թշնամու կերպարը հետհեղափոխական Հայաստանում ի՞նչ դերակատարություն է ունեցել և ունի։ Օրինակ՝ նախկին իշխանության ներկայացուցիչները, նրանք, որոնք շատ բան են կորցրել հեղափոխության արդյունքում, որքանո՞վ են կարողացել, խաղալով ներքին թշնամու կերպարի վրա, հասարակության վրա ազդեցություն ունենալ։

– Այո՛, հեղափոխությունից հետո ներքին թշնամու կերպարը սկսեց կիրառվել որպես փափուկ ուժի գործիք։ Այսինքն՝ հակառակորդների վրա ազդեցություն, ինչպես նաև քաղաքական և հանրային դաշտում ազդեցություն գործելու համար սկսեց կիրառվել։ Եթե գնահատենք, թե ինչ ազդեցություն ունեցավ, նախ նշենք, որ այս «թշնամու կերպարը» հեղափոխական իշխանությունը ինքնակամ ձևավորեց այն հեռացող ուժի շուրջը, որի կերպարի շուրջն էլ հենց հեղափոխության համար համախմբումը, մարդկանց մոբիլիզացիան տեղի էր ունեցել։ Արդեն նրանց իշխանությանը գնահատական տալով՝ թշնամու կերպարի տարրերն էին ձևավորվել, այսինքն՝ ինչ կոռուպցիոն և հանցավոր ռեժիմ է, բարեփոխումների համար ինչպիսի խոչընդոտ է հիմա ստեղծում և այլն։ Իսկ նախկին իշխանությունները, որոնք կորցնում էին շատ բաներ այս հեղափոխությունից, սկսեցին ի պատասխան, այսպես կոչված, հիբրիդային, տեղեկատվական պատերազմ կամ արշավ վարել նոր ձևավորված հեղափոխական իշխանության դեմ՝ օգտագործելով շատ ռեսուրսներ, բայց նրանք դրանով չսահմանափակվեցին, այսինքն՝ թշնամու կերպարը չեն ստեղծում միայն նոր իշխանության շուրջ, այլ նաև ստեղծում են այլընտրանքային թշնամու կերպարներ, արդեն այստեղ գործում է ուրիշ մեխանիզմ, որպեսզի իրենց իսկ թշնամու կերպարից հեռացնեն ընդհանուր պետության ներսում եղած թշնամու կերպարը՝ ստեղծելով հավաքական թշնամու կերպարներ, ինչպես սորոսական կամ «կործանիչ» արևմտյան արժեքների կրողը, «ապազգային» խմբերը։

– Հատկապես այն դեպքում, երբ նշվում է՝ դա նախորդ իշխանության կողմից է իրականացվում, հանրության վրա իրենք կարողանո՞ւմ են ազդեցություն ունենալ։

– Հասարակության վրա, այո՛, երկարատև գործունեության դեպքում, իհարկե, կարողանում են որոշակի ազդեցություն ունենալ։ Այս պահին այդ ազդեցությունն այնքան չէ, որ վտանգավոր է իշխանության կամ հասարակության, պետության համար, բայց այդ վտանգներն արդեն նշմարվում են, և ճիշտ հակազդեցություն չունենալու դեպքում նրանք կարող են իսկապես կործանարար հետևանքներ ունենալ ողջ քաղաքական դաշտի, հասարակության և պետության համար։ Այսինքն՝ կառուցողական, այլընտրանքային քննադատական տեսակետները սև-սպիտակի մեջ կորում են և դառնում են երկու բևեռ։ Իսկ երկու բևեռ ունենալը տիպիկ օրինակ է թշնամու կերպարի ճիշտ միֆական ձևով իրականացնելու համար։ Դա կարող է ազդեցիկ գործիք դառնալ։ Իհարկե, շատ դեպքերում մարդիկ նույնիսկ շատ պատրաստված չեն, մեդիագրագիտություն չունեն, արժեքային համակարգի մեջ ավելի շատ հակվածություն կա ուժային, ավտորիտար լուծումների, կարող են հեշտությամբ հետևել դավադրության տեսությունների, կեղծ արժեքային գաղափարների, և կարող է, իհարկե, նախորդ իշխանությունների արշավը որոշ ազդեցություն թողնել հասարակության որոշ շերտերի, նաև քաղաքական դաշտի վրա։

– Կառավարող ուժը, ըստ Ձեզ, կարողանո՞ւմ է արդյոք ճիշտ մեխանիզմներ կիրառել նրանց հակազդելու համար։

– Այն հիմնական քարոզչական թեզերը, որ վարվում է իշխանությունների հանդեպ, «հողեր հանձնող»՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստում, սորոսական լինել՝ հավաքական թշնամու կերպար ստեղծելու համար, կամ ազգային արժեքները ոտնահարելու մեղադրանք, սրանք քարոզչական հիմնական ուղղություններն են, որը վարվում է։ Իհարկե, իշխանությունը փորձում է համարժեք գնահատականներ տալ, բայց, կարծում եմ, գնահատականները պետք է դառնան ոչ թե տեղային, մասնավոր դեպքերի շուրջ, այլ պետք է ընդհանուր քաղաքականություն լինի այս հիբրիդային պատերազմի դեմ պայքարի: Այս ուղղությամբ երեք քայլեր են անհրաժեշտ ճիշտ քաղաքականության համար. առաջին՝ պետք է ունենալ հաղորդակցական ռազմավարություն, այսինքն՝ ընդհանուր առմամբ դա պետք է գործի ոչ թե մեկ դեպքի, կոնկրետ իրադարձության կամ ինչ-որ կոնկրետ տեղեկատվական աղմուկի շուրջ, այլ պետք է լինի ընդհանուր ռազմավարություն, թե ինչպես են հակազդում այս արշավին։ Պետք է լինի ճիշտ գնահատական և արձագանք, այսինքն՝ հարկավոր չէ ամեն մի փոքր սադրանքին հակազդել և նոր առիթներ տալ այդ քարոզչության համար։ Եվ, իհարկե, ամենակարևորը՝ այդ բացասական մոբիլիզացումը, երբ իշխանությունը օգտագործում է իր դեմ ուղղված այս քարոզչությունը՝ կարծես թե դրական իմաստով է ուզում օգտագործել, այսինքն՝ մոբիլիզացնել իր շուրջը՝ ցույց տալով, որ թշնամու շուրջն է պետք «համախմբվել», դա պետք է ժամանակի ընթացքում փոխարինվի դրական մոբիլիզացման, այսինքն՝ ոչ թե համախմբվել կամ իշխանությանը պաշտպանել և աջակցել նրա համար, որ ահա այսպիսի ներքին թշնամու դեմ ենք պայքարում, այլ հակառակը՝ մենք գործում ենք ազգային գաղափարների, նպատակադրումների, ծրագրերի շուրջ: Եվ եթե մենք չփոխենք այս բացասական մոբիլիզացումը հասարակության դրական մոբիլիզացման, երկարատև կտրվածքով դա շատ վատ հետևանքների կհանգեցնի ոչ միայն այս արշավը նախաձեռնած նախկին իշխանությունների համար, այլև հենց գործող իշխանության, կառավարության համար։ Պետք է չմոռանալ, որ Հայաստանի իշխանությունն ամրապնդման, ձևավորման, հեղափոխությունից հետո առաջացած խնդիրների լուծման փուլում էր։ Եվ կարծում եմ, որ այդ փուլին պետք է հաջորդի հենց այս՝ դրական մոբիլիզացման փուլը և ռազմավարական մոտեցումների փուլը հենց այս հարցի հետ կապված, այսինքն՝ ինչպես հակազդել այս քարոզչությանը կամ տեղեկատվական պատերազմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում