Thursday, 18 06 2026
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը

Մոսկվայի դիրքորոշումն ավելի հստակ է․ նա տարանջատում է ընտրությունները ներքին կյանքի կարգավորման համար

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած ընտրություններին: Նա նշել է, որ այդ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: «Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է Զախարովան: Ավելի վաղ, Հայաստանում ԵՄ պատվիրակությունն էր հաղորդագրություն տարածել Արցախի նախագահի և ԱԺ ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ ԵՄ-ն այդ ընտրությունների վերաբերյալ վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը, անդրադառնալով այս հայտարարություններին,  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․«Շատ հետաքրքիր արձագանքներ են, դժբախտաբար, մենք Եվրոպայից տեսնում ենք հետևյալը, որ իրենք չեն տարանջատում ընտրությունները և միջազգային կարգավիճակը։ Սա տարօրինակ է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այնտեղ ժողովրդավարությունն ամեն պատեհ և անպատեհ առիթներով չափվում է որպես իրենց քաղաքակրթության հիմքը։ Հիմա ի՞նչ կապ ունի մեր ճանաչված կամ չճանաչված լինելը և ժողովրդավարական համակարգի կառուցումը։ Անհասկանալի է»,-հավելեց Բաբայանը։ Նրա խոսքով՝ Արցախն ուզում է կառուցել ժողովրդավարական համակարգ և ուզում է դա անել առանց որևէ մեկին հաճոյանալու, և գիտակցաբար է ընտրել այդ ճանապարհը․ «Ինչո՞ւ մեզ չեն ճանաչում, ինչու չեն ճանաչում մեր ընտրությունը։ Գոնե ասեն, որ մենք չենք ճանաչում Արցախի Հանրապետությունը, բայց գոնե ասեն, որ  կողմնակից են, որ ժողովրդավարությունը տարածվի աշխարհում և այլն։ Այս տեսակետից Ռուսաստանի դիրքորոշումն ավելի հստակ է, քանի որ նա տարանջատում է ընտրությունները ներքին կյանքի կարգավորման համար և Արցախի կարգավիճակը։ Եվ երբ իրենք նշում են, որ իրոք կարևոր է, սա իրականությունն ավելի մոտ է»,-ասաց Բաբայանը։

Նա վերահաստատեց, որ Արցախում ընտրություններ չեն անցկացնում նրա համար, որ ճանաչեն, այլ որ ժողովրդավարական համակարգը գոյություն ունենա, մեր պետությունը գոյատևի։

«Ինչ խնդիրներ կային այս ընտրություններում, դա այլ խնդիր է։ Բացի դրանից, չպետք  այն զուգակցվի ճանաչման հետ, և Զախարովան հայտարարեց պետության դիրքորոշումը, որ այս պահի դրությամբ չի ճանաչում Արցախի Հանրապետությունը, բայց չի նշանակում, թե Արցախը պետք է զրկված լինի ընտրություններից։ Հետևաբար, մենք, իհարկե, բոլոր այդ գնահատականներին ուշի- ուշով  հետևում ենք, չենք վհատվում, նաև չենք ուզում իրականությունից կտրվել և չենք ուզում վարդագույն ակնոցներով տեսնել իրականությունը։ Իրականությունը այնպիսին է, ինչպիսին կա, պետք է ուժեղ պետություն ձևավորենք, և պետք է համառորեն պայքարենք մեր իրավունքների համար։ Այդքան բան»,-ասաց Բաբայանը։

Արցախում կորոնավիրուսով վարկաված հինգ հիվանդ կա, բայց այս պահին ընտրությունների երկրորդ փուլը հետաձգելու հետ կապված որևէ որոշում չկա։ Բաբայանի կարծիքով՝ ամեն ինչ պետք է որոշվի առողջապահական նորմերին  համահունչ․ «Չպետք է հարցը քաղաքականացվի, անթույլատրելի և անբարոյական եմ համարում այս գործընթացի քաղաքականացումը։ Եվ որոշ մարդիկ, իրենց դրած մարդասերի տեղ, շահարկում են դա ոչ թե մտածելով մարդկանց առողջության մասին, բնավ ոչ, քանի որ Արցախում բոլորս գիտենք բոլորին, թե ով ինչ է խոսում և ինչի համար է խոսում։ Եվ հետևաբար, մինչև առողջապահության նախարարությունը վերջնական եզրակացություն չտա, ոչինչ չենք կարող ասել։ Մենք պետք է հետևենք զուտ առողջապահական նորմերին»,-ասաց Դավիթ Բաբայանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում