Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն են Հոսնի Մուբարաքի ընտրություններից հետո, կանցկացվեն առանց միջազգային դիտորդների ներկայության: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ լրագրողները ծանոթացել են նոր օրենքին: Օրենքն ընդունվել է Բարձրագույն զինվորական խորհրդի կողմից, որին է պատկանում ժամանակավոր իշխանությունը:
Գեներալ մայոր Մամդուհ Շահինն, ներկայացնելով լրագրողներին այդ օրենքը, հայտարարել է, որ օտարերկրյա դիտորդներին չի թույլատրվի դիտարկել ընտրությունները՝ հաշվի առնելով «Եգիպտոսի ինքնիշխանության պաշտպանությունը»: Որոշ իրավապաշտպաններ և հեղափոխության ակտիվիստներ նոր օրենքը սուր քննադատության են ենթարկել:
Թեպետ մինչ այդ զինվորականները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են անցկացնել ազատ և ազրդար ընտրություններ մինչև այս տարվա վերջ:









































