ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է Միացյալ Նահանգների վարչակազմին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերել Իտալիային։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ օգնությունը բժշկական և մարդասիրական ապրանքներ է ներառելու, ինչպես նաև դաշտային հոսպիտալների ստեղծում։
Բացի այդ, ստորագրված փաստաթղթում ասվում է, որ մի քանի նախարարներ պետք է տարբեր միջոցներ ձեռնարկեն Իտալիային օգնություն ցուցաբերելու համար, այդ թվում աջակցություն տրամադրեն Իտալիայում տեղակայված ամերիկացի զինվորականներին։












































