ԱՄՆ-ում անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան 2,1 հազար մարդ է մահացել կորոնավիրուսի հարուցած բարդություններից։ Այս մասին հաղորդում է Ջոն Հոփքինսի համալսարանի կայքը, որը վարում է COVID-19-ի հետ կապված հաշվարկները։
Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում 2108 մարդ է մահացել, որոնց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ COVID-19-ի հետ կապված նման ցուցանիշներն ԱՄՆ-ում ռեկորդային են։
Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ-ում կորոնավիրուսից 1783 մարդ էր մահացել։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի 499252 դեպք է գրանցվել, մահացել է 18637 մարդ, բուժվել է 28790-ը։