Saturday, 27 06 2026
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ժամանակ է կորցնո՞ւմ, թե՞ շահում. արտակարգ դրության ճակատագիրը

Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարաձգել արտակարգ դրությունը, ապրիլի 10-ին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հայտարարել է նաև, որ թեև վարակի դեպքերի քանակը նվազել է, այդուհանդերձ ընդլայնվել է աշխարհագրությունը, և վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Նախարար Արսեն Թորոսյանի այդ գնահատականը բավականին կոնտրաստային է այն ազդակներին, որ վերջին օրերին հանրությանը փորձում է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ վարչապետը վերջին օրերին խոսում էր զգուշավոր լավատեսությունից, դրա հիմք դիտարկելով վարակի ամենօրյա վիճակագրության նվազումը: Նվազումը զուտ թվաբանական առումով շոշափելի է, սակայն ինչպես պարզվում է առողջապահության նախարարի գնահատականից, վարակի նահանջի մասին խոսք չկա, և խոսք չկա այն կառավարելու, վերահսկելու մասին: Իսկ վարչապետ Փաշինյանը նշում էր, որ զգուշավոր լավատեսությունը պահպանելու, նաև ընթացիկ շաբաթը ցածր վիճակագրության պարագայում հնարավոր կլինի հաջորդ շաբաթվա սկզբից դիտարկել արտակարգ դրության ռեժիմի որոշակի թուլացման հնարավորությունը:

Այդպիսով, արդյոք կարո՞ղ ենք խոսել առողջապահության նախարարի և վարչապետի տրամադրվածության տարբերության մասին, և այդ պարագայում ո՞րը կլինի կառավարության որոշման հիմքում: Ապրիլի 14-ին լրանում է արտակարգ դրության ժամկետը: Կերկարաձգվի՞ այն, և ի՞նչ ռեժիմով: Միևնույն ժամանակ, արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել, բայց կարանտինի ոչ շատ խիստ ռեժիմով: Ի վերջո, հարկ է նկատել, որ Հայաստանում սահմանափակումները խստացվեցին ոչ թե արտակարգ դրության հենց հայտարարումից, այլ դրանից մեկ շաբաթ անց:

Այդպիսով, աներկբա է, որ արտակարգ դրության ռեժիմը կարող է ունենալ տարբեր աստիճաններ: Անկասկած է մի բան, որ թե դրությունը, կարանտինը պահելու, թե հակառակը՝ թուլացնելու մոտեցումները անշուշտ ունեն խիստ պրագմատիկ մոտիվներ: Մի դեպքում վարակի ծավալների ուժգնացում թույլ չտալն է, մյուս դեպքում տնտեսության շնչահեղձության ուժգնացում թույլ չտալն է, ինչը ամենևին պակաս լուրջ հարց չէ, քան զուտ վարակի կառավարումը:

Այդուհանդերձ, մյուս կողմից էլ նվազող վիճակագրությունը, տալով ավելի թույլ ռեժիմ դիտարկելու հնարավորությունը, առաջացնում է նաև այլ հարց՝ չշտապել և այդպիսով չվտանգել նվազման դրական դինամիկան: Սակայն դարձյալ վերադառնալով առողջապահության նախարարի հայտարարությանը, ըստ երևույթին հնարավոր է եզրակացնել, որ Արսեն Թորոսյանը խոսում է մի հեռանկարի մասին, որը անխուսափելի է որևէ պարագայում, և հարցն ընդամենն այն է, թե երբ կգա այդ պահը՝ երբ այլևս անհնար և անիմաստ կլինի վազել դեպքերի և տեղորոշման, մեկուսացման շրջանակների հետևից, ու հարկ կլինի բաց թողնել ամեն ինչ ու զբաղվել միայն ախտորոշմամբ ու բուժմամբ: Ամբողջ հարցն այս պարագայում դառնում է հետևյալը՝ Հայաստանն այդ իմաստով ժամանակ է կորցնո՞ւմ, թե՞ ժամանակ շահում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում