Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Տեր-Պետրոսյանի առաջարկը. ինչ կորոշի Փաշինյանը

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարել է, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովը ոչ միարժեք պատասխան է տվել հանձնաժողով ներկայանալու համար նիստի ձայնագրության պայմանի առնչությամբ, որ արել էր Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ պատրաստ է արտակարգ դրությունը վերացնելուց հետո ապրիլի 16-ին մասնակցել նիստին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ պատրաստակամություն են հայտնել Սերժ Սարգսյանին տրամադրել նիստի ձայնագրությունը, ինչը որ եղել էր մասնակցության պայման: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Սարգսյանին պատրաստ են տրամադրել, եթե նա կհավաստիացնի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը պահպանելու պատասխանատվությունը:

Ի՞նչ կա այդ ամենում ոչ միարժեք, որ Սերժ Սարգսյանի գրասենյակը խոսել է այդ մասին և ակնարկել, որ երրորդ նախագահը կարող է վերանայել որոշումը: Թե՞ այստեղ խնդիրը ամենևին էլ հանձնաժողովի պատասխանը չէ, այլ Սերժ Սարգսյանի, այսպես ասած, առաջին որոշումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հոդված-առաջարկը, որով նա կոչ էր անում իշխանությանը սառեցնել ապրիլյանի աշխատանքը՝ գրգռված հանրության մեջ լարվածությունն ավելի չմեծացնելու համար:

Արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հոդվա՞ծն է ստիպել Սերժ Սարգսյանին մտածել՝ գնա՞լ, թե՞, այդուհանդերձ, չգնալ հանձնաժողով: Տեր-Պետրոսյանը միաժամանակ կոչ էր անում Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներով դադարեցնեն կորոնավիրուսի պայմաններում իշխանության թիրախավորումը, քանի որ գործ ունենք փաստացի պատերազմական դրության հետ:

Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնում, որ Տեր-Պետրոսյանը գուցե առաջարկում է նրանց ապրիլյանի հարցի չեղարկում, եթե նրանք էլ դադարեցնեն քննադատությունը: Այստեղ, սակայն, ամբողջ հարցն այն է, թե արդյոք այդ գործարքի մեջ կա՞ Նիկոլ Փաշինյանը: Այլապես, եթե նա չկա, Տեր-Պետրոսյանն ո՞վ է, որ առաջարկի այդպիսի գործարք Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Իհարկե, այդ ձևակերպման մեջ բացարձակապես պետք չէ դիտարկել հեգնական կամ վիրավորական ոչինչ, քանի որ խոսքն ընդամենն այն մասին է, թե քաղաքական կարգավիճակի առումով առաջին նախագահը ներկայումս ո՞վ է, որ կարողանա երաշխավորել այն, ինչը երաշխավորելու համար գործնականում պետք է ունենալ իշխանություն: Ունի՞ ներկայումս նա իշխանություն: Այդ հարցին պետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանը՝ իր որոշումով, Տեր-Պետրոսյանի հոդվածին և առաջարկներին իր արձագանքով:

Տեր-Պետրոսյանը հոդվածը գրել է Նիկոլ Փաշինյանի հետ որևէ հաղորդակցությա՞ն արդյունքում: Արդյոք Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը վկայո՞ւմ է, որ հանձնաժողով ներկայանալու որոշման ֆոնին Տեր-Պետրոսյանի հոդվածից հետո նա առկախել է իր որոշումը՝ սպասելով, թե ինչ կարձագանքի Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում