ԿԳՄՍ-ն համագործակցություն ունի մարզային հեռուստաընկերությունների հետ, և տեսադասերը հասանելի են նաև մարզային հեռուստաընկերությունների եթերում: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարի խոսքով` Երևանից և մարզերից ստացված ամփոփ տվյալների համաձայն` աշակերտների և ուսուցիչների որոշ խմբեր չեն կարողանում միանալ հեռավար ուսուցմանը. «Մեր հավաքագրած տեղեկությունների համաձայն` խոսում ենք առնվազն 24 հազար սարքի մասին, սակայն հասկանում ենք, որ այս թվերը կարող են լրացուցիչ հստակեցման կարիք ունենալ»,-ասաց փոխնախարարը: