Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան չեն կարողացել պայմանավորվել նավթի արդյունահանման նոր գործարքի շուրջ՝ կապված դրա ցուցանիշների տարբերությունների հետ: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Հրապարակման համաձայն՝ երկրները չեն կարողացել փոխըմբռնման հասնել հումքի արտադրության կրճատման ծավալի հարցի վերաբերյալ:
Ինչպես նշվում է, երկու կողմերն էլ կողմ են, որ Միացյալ Նահանգները միանա համաձայնագրին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը դա չի ցանկանում:
Նրանք կփորձեն հարցը քննարկել ապրիլի 10-ին G20-ի էներգետիկայի նախարարների հանդիպմանը: