Ապրիլի 6-ի դրությամբ՝ ոստիկանության վեց ծառայողի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին ապրիլի 6-ին ճեպազրույցում հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Նրա խոսքով՝ եւս 16 ոստիկան մեկուսացման ռեժիմում է:
Փոխոստիկանապետը հիշեցրեց, որ ոստիկանական հոսպիտալը այն հաստատությունների թվում է, որն անցել է կորոնավիրուսով հիվանդների բուժման: Հիմա հոսպիտալում 83 պացիենտ կա: