Apple-ը 20 մլն բժշկական դիմակներ է թողարկել կորոնավիրուսային համավարակի ֆոնին: Այս մասին հաղորդել է ընկերության ղեկավար Թիմ Կուկն իր Twitter-ում:
Նրա խոսքերով, Apple-ը նաեւ ծրագրում է բուժաշխատողների համար մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 1 մլն պաշտպանիչ դիմային էկրաններ թողարկել: Անցած շաբաթ ընկերությունն արդեն առաջին օրինակներն է ուղարկել ԱՄՆ-ի հիվանդանոցներ եւ հույս ունի, որ շուտով կսկսի մատակարարել նաեւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս: