Նովոկուզնեցկում զույգը նորածնին ի պատիվ կորոնավիրուսի անվանակոչել է Կովիդ: Այս մասին հայտնում է Ura.ru- ն:
Ըստ տղայի ծնողների, յուրօրինակ անուն է, քանի որ այն նախկինում գոյություն չի ունեցել: Բացի այդ, զույգը Կովիդ անունը հնչեղ եւ ուժեղ էներգետիկայով է համարում:
«Անունը հնչեղ է, ուժեղ և ինքնատիպ: Սա Վանյա, Սանյա, Տոլյա կամ Կոլյա չէ: Չես կարող որևէ մեկի հետ շփոթել», – ասել են ծնողները:
Նրանք հավելել են, որ տղան արդեն սկսում է ցույց տալ իր բնավորությունը: Կովիդի ծնողները վստահ են, որ անունը երեխայի կյանքում հաջողություն կբերի: