Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

ՎՏԲ-Հայաստան բանկը ահազանգից հետո թոշակառու կնոջ խնդրին հրատապ լուծում է տվել

«Առաջին լրատվական»-ը մի քանի օր առաջ ահազանգ էր ստացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թոշակառու բնակիչներից մեկից, որ ՎՏԲ-Հայաստան բանկի Ազատության 24/7 հասցեում գտնվող բանկոմատից ապրիլի 2-ին փորձել է թոշակը կանխիկացնել, սակայն բանկոմատը առգրավել է և՛ քարտը, և՛ գումարը։ Թոշակառու կինն արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, դիմել է բանկ ու ներկայացրել խնդիրը։ Բանկում կնոջը տեղում վերադարձրել են քարտը, սակայն գումարը՝ ոչ, նշելով, որ ընթացակարգի համաձայն՝ 10-օրյա ժամկետում են նմանատիպ հարցերը լուծվում։

Թոշակառու կինը դժգոհել է, քանի որ մեկ ամիս սպասել է թոշակի օրվան, ու այս ծայրահեղ վատ վիճակում, երբ մի կողմից էլ տանից դուրս գալն է սահմանափակված, ինքը պետք է 10 օր ևս սպասի, մինչև գումարը ստանա։

Մեր ահազանգ-հրապարակումից հետո ՎՏԲ-Հայաստան բանկից ստացանք պարզաբանում, որում նշված է, որ թոշակառու կնոջ խնդրին հրատապ լուծում է տրվել։

Խնդրի վերաբերյալ բանկի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդը 02.04.2020 թ. ժամը 19:59-ին փորձել է կանխիկացում անել Ազատության 20 հասցեում գտնվող ՎՏԲ-Հայաստան բանկի Արաբկիր մասնաճյուղի բանկոմատից, սակայն բանկոմատը գումարը և քարտը առգրավել է և չի տրամադրել հաճախորդին:

Հաճախորդը 03.04.2020-ին մոտեցել է բանկի Արաբկիրի մասնաճյուղ՝ առգրավված քարտը և գումարը ստանալու նպատակով (նույն օրը չի դիմել, քանի որ մասնաճյուղն արդեն փակ էր): Բանկում գործող կարգի համաձայն՝ քարտը տեղում վերադարձվել է հաճախորդին մասնաճյուղի մասնագետների կողմից, իսկ գումարի վերադարձի համար հաճախորդից վերցրել են գործարքի բողոքարկման դիմում, որը նույն օրվա ընթացքում ուղարկվել է համապատասխան բաժին՝ կատարման:

Ընդ որում, հաշվի առնելով այն փաստը, որ հաճախորդը թոշակառու է և գումարն իրեն շտապ է անհրաժեշտ, բանկը նախաձեռնել է համապատասխան քայլեր՝ դիմումի ուսումնասիրությունն արտահերթ իրականացնելու համար, քանի որ, գործող կարգի համաձայն, բողոքարկման դիմումի ուսումնասիրությունը կարող է տևել մինչև 10 օր:

Արդյունքում գումարը հետ է վերադարձվել հաճախորդի հաշվին 04.04.2020 թ.՝ շաբաթ օրը, ժամը 14:02-ին: Հաճախորդը տեղեկացված է և այս պահին որևէ դժգոհություն չունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում