Իսպանիայում վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է վեց հազարով և գերազանցել 130 հազարը, գրում է երկրի առողջապահության նախարարությունը:
Հաղորդվել է մոտ 12 հազար մահացած և 38 հազար բուժված հիվանդների մասին: 58 հազար մարդ հիվանդանոցներում է:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է՝ COVID-19 պաշտոնական անունով: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսային վարակը հայտարարեց պանդեմիա: