Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Բագրատունյաց պողոտայում վթարի ենթարկված 28-ամյա տաքսիստը դանակահարել է ապահովագրական ընկերության աշխատակցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Արման Դ.-ի գործի դատական քննությունը:

28-ամյա Արման Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ՝ նրա ծառայողական գործունեության հետ կապված, միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Տուժողը ապահովագրական ընկերություններից մեկի աշխատակից է:

Արման Դ.-ն բնակվում է Երևանում, տաքսու վարորդ է:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարի լույս 28-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում Արման Դ.-ն վարելով «Օպել Աստրա» մեքենա, Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել է «Նիսան Ֆուգա» մեքենայի:

Վթարից հետո դեպքի վայր է ներկայացել ապահովագրական ընկերության աշխատակից Արմեն Կ.-ն՝ իր աշխատանքային  պարտականություններն իրականացնելու:

Արման Դ.-ն վիճաբանության մեջ է մտել ապահովագրական ընկերության աշխատակցի հետ՝ իր սթափությունը ստուգելու հարցի հետ կապված:

Վիճաբանության ժամանակ Արման Դ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել ապահովագրական ընկերության աշխատակցի որովայնի շրջանին ու ձախ ազդրին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ որովայնի ծակած-կտրած, չթափանցող, ուղիղ մկանի վնասումով վերքի ու ձախ ազդրի ծակած-կտրած վերքի ձևով:

Արման Դ.-ն դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Տուժողը նշել է, որ ամբաստանյալից բողոք, պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Արման Դ.-ն բնութագրվում է դրական, նախկինում դատված չէ, նրա խնամքին է 2015 թվականին ծնված մանկահասակ երեխան, տուժողը բողոք կամ վնասի հատուցման պահանջ չի ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել նաև կատարված արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, հանցանք կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, դրանք համադրել է նրա անձը բնութագրող տվյալների հետ ու եզրահանգել է, որ Արման Դ.-ի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով:

Արման Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է 1 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Արման Դ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե այս դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի:

Ամբաստանյալը բողոքարկել է դատական ակտը՝ խնդրելով իր նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և իրական ազատազրկման չենթարկել:

Գործը կքննվի վերաքննիչ քրեական դատարանում Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Լ. Աբգարյան կազմով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում