Կլիմայի փոփոխությունն ապագայում դառնալու է աշխարհի անվտանգության հիմնական վտանգներից մեկը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ղեկավարի տեղակալ Աչիմ Շտայները: Նրա խոսքերով՝ կլիմայի հետագա փոփոխությունները երկրագնդի վրա կհանգեցնեն բնական աղետների ավելացմանը: Որպես օրինակ՝ նա նշել է Պակիստանում անցած տարի տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղը, ինչպես նաև այս տարի Սոմալիի աննախադեպ երաշտը: Այս մասին հայտնել է RBC-ն:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կլիմայի փոփոխության հարցը նախատեսվում է դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, սակայն Ռուսաստանը կոչ է անում չքաղաքականացնել հարցը և թերահավատորեն է տրամադրված ՄԱԿ ԱԽ-ում այդ հարցի քննարկմանը:
The Guardian-ը գրել է, որ այդուհանդերձ պետք է լինի հատուկ նիստ, որտեղ քննարկվելու է համաշխարհային օվկիանոսի խոշորացումը, ինչը պայմանավորված է սառցադաշտերի հալչելով։ Սա հանգեցնելու է փոքր կղզի պետությունների անհետացմանը:
Բացի այդ, որոշվելու է, թե արդյոք անհրաժե՞շտ է ստեղծել ՄԱԿ-ի հատուկ ստորաբաժանում, որը կզբաղվի բնական աղետների դեմ պայքարով: Այն կարող է կրել «կանաչ սաղավարտներ» անվանումը: Այժմ ՄԱԿ-ն ունի երկնագույն բերետներ, որոնք զբաղվում են խաղաղապահ գործունեությամբ:









































